Եմենում գործող «Արաբական թերակղզում ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը՝ Հարիթ ալ-Նադարին, Ֆրանսիային զգուշացրել է զերծ մնալ մահմեդականների դեմ թշնամական գործողություններից:

«Հարկավոր է դադարեցնել մահմեդականների դեմ ագրեսիան եւ այդ ժամանակ, հնարավոր է, անվտանգության մեջ կապրեք: Եթե շարունակեք պատերազմել, ապա լավ լուրերի սպասեք»,- զգուշացրել է Ալ-Նադարին:

Նա նաեւ հավելել է, որ «Ալլահի զինվորները» «Ֆրանսիայի որդիներին» սովորեցրել հարգել Մուհամմեդ մարգարեին եւ նրան, որ խոսքի ազատությունը սահմաններ ունի:

Ըստ France Presse գործակալության, ավելի վաղ «Արաբական թերակղզում ալ Քաիդա»-ն ստանձնել էր Փարիզում Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության դեմ հարձակման պատասխանատվությունը: