ԱՄՆ կարող է  սկսել ցամաքային զորքեր տեղափոխել Իրաք՝ ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարի համար, CNN-ին հայտնել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:  
Նա նշել է, որ ամերիկացի զինվորները չեն մասնակցի մարտական գործողություններին: Նրանց առաքելությունը կդառնա հետախուզությունը եւ տեղի ուժային կառույցներին աջակցությունը, հայտնում է Gazeta.ru-ն:

Հեյգելը դժվարացել է ասել՝ մոտ ապագայում կարիք կլինի՞ ամերիկացի զինվորներ տեղափոխե Իրաք: Ներկայումս ԱՄՆ-ն գրոհայինների դեմ պայքարում է օդային հարվածներով:  
2014 թ. ընթացքում ԻՊ-ը գրավել է քաղաքներ Իրաքում եւ Սիրիայում: ԻՊ-ի դեմ պայքար են ծավալում կառավարական զորքերը, միջազգային դաշինքը, Իրաքի եւ Սիրիայի քրդերը: