Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբին չի կարող նշել ԻՊ գրոհայինների դեմ հաղթանակի հստակ ամսաթիվը: Ըստ նրա՝ կարող է պահանջվել 3-5 տարի:
«Դա կտեւի որոշ ժամանակ… Ես չեմ ասի, թե այնքան խելացի եմ, որ կարող եմ գուշակել՝  որքան ժամանակ կպահանջվի դրա համար: Հնարավոր է՝ պահանջվի 3-5 տարի», — մամուլի ասուլիսում ասել է Քիրբին, որի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: 

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ ԻՊ-ի դեմ պայքարում առաջնահերթը նախկինի պես  գաղափարական բաղկացուցիչն է:

«Ամենից առաջ անհրաժեշտ է հաղթել գաղափարախոսությանը, իսկ դա անհնար է անել միայն ռազմական գործողություններով», — հայտարարել է Քիրբին: