Մեծ Բրիտանիայում ուսանողուհին պատրաստ է ընդունել Մարսի գաղութաբնակեցման հավակնոտ նախագծում, որի իրականացման համար արդեն ներդրվել է մոտ 4 մլրդ ֆունտ: Իր առաքելությունը աղջիկը տեսնում է Մարսի առաջին բնակչին լույս աշխարհ բերելու մեջ:

Ուսանողուհի Մեգգի Լյուն, որը աստղաֆիզիկա է ուսումնասիրում Բիրմինգեմյան համալսարանում, հայտվել է Mars One ծրագրի 600 առավելագույնս պիտանի մասնակիցների շարքում, որի նպատակն է Կարմիր մոլորակի գաղութաբնակեցումը: Լավագույններին ընտրում էին 200 000 թեկնածուներից, հաղորդում է Informing-ը: Այժմ աղջիկը պլանավորում է դառնալ փոքրիկ մարսեցու մայրիկ: Դրա համար նրան անհրաժեշտ է ուղեւորվել Մարս ծրագրի մյուս մասնակիցների հետ միասին, որպեսզի գաղութաբնակեցված մոլորակում  սովորի անել այն ամենը, ինչ անում են Երկրի բնակիչները, որի թվում եւ երեխա ծննդաբերելը:

Քանի որ դեպի Կարմիր մոլորակ թռիչքը պլանավորված է 2024 թվականին, աղջիկը պետք է ծննդաբերի 35 տարեկան հասակում: Տարիքը նրան բոլորովին չի անհանգստացնում, ինչպես նաեւ չի անհանգստացնում երեխային բոլորովին չուսումնասիրված պայմաններում ծննդաբերության անհրաժեշտությունը:

Պետք է ասել, որ նախագծին խորացված նախապատրաստությունը սկսվելու է այն բանից հետո, որբ կընտրվեն 40 թեկնածուներ, որոնց վրա էլ կդրվի Մարսի յուրացման առաքելությունը: