Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հայտարարել է, որ ուժեղացնելու են արտերկրում իրենց խաղաղարարների անվտանգության միջոցառումները:

Նախարարը կարգադրել է ապահովել արտերկրում տեղակայված ինքնապաշտպանական ուժերի զորամասերի լիարժեք անվտանգությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության շրջանակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Կիոդո»-ին:

Վաղ առավոտյան Ճապոնիան ցնցվեց Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների կողմից ճապոնացի լրագրող Կենձի Գոտոյի մահապատժի իրականացման մասին լուրից: