Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 07.53-ին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի եւ Ֆանարջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: 

Դեռեւս չբացահայտված հանագամանքներում Սարկավագի փողոցի թիվ 85 տան դիմաց «Օպել» մակնիշի 24 ՏՏ 214 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 32-ամյա Լ. Բ.-ն վրաերթի է ենթարկել 53-ամյա Ռ. Ե.-ին, ով ստացված վնասվածքներից մահացել է: