Բելառուսի Մոգիլեւի շրջանի Բոբրույսկ քաղաքի բնակիչն պայթեցրել է իրեն խանութներից մեկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը ժամը 21:00-ին, Բատովի փողոցում գտնվող խանոթներից մեկում:
«Քննիչները ներքին գործերի համապատասխան ծառայությունների, ԱԻՆ ներկայացուցիչների եւ դատական փորձաքննության պետական կոմիտեի մասնագետների հետ մեկտեղ աշխատում են դեպքի վայրում: Պայթյունի հետեւանքով տղամարդ է զոհվել», - նշում է գործակալության զրուցակիցը:
Քննչական կոմիտեում նշել են, որ նախնական վարկածի համաձայն՝ զոհված տղամարդն ինքնապայթեցում է իրականացրել: Միջադեպի հետեւանքով այլ զոհեր եւ վիրավորներ չեն արձանագրվել:




























