Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզու խոշոր գործարար կենտրոն Սապորոյից դեպի Հոնսյու գլխավոր կղզու կենտրոն (Օսակա) չվերթն իրականացնող Twilight Express ուղեւորատար գնացքը գիշերը հայտնվել է ձյունե թակարդում:
Աոմորի եւ Ակիտա պերֆեկտուրաների հանգույցում ճեպընթացի ճանապարհը արգելափակվել է երկմետրանոց ամուր ձյունակույտով: Արդյունքում ճեպընթացի 130 ուղեւորները գիշերել են վագոններում: Գնացքի ջեռուցումը չի անջատվել, իսկ ռեստորանում բավարար քանակությամբ պարեն ու տաք ըմպելիք է եղել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Երկուշաբթի ճեպընթացի ճանապարհը գործնականում մաքրված է: Վերջին օրերին Ճապոնիայի հյուսիսում շարունակվում են ձյան առտ տեղումները, կիրակի տեղացած ձյան հաստությունը կազմել է 30 սմ:


























