Մոսկվայի մետրոյում Կալմիկիայից ժամանած հարբած ուսանողը կծել է ոստիկանի մատը, որը փորձում էր երիտասարդին դուրս բերել փողոց: Այս մասին հաղորդում են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, «Չկալովսկայա» կայարանի սրահում:

«Մետրոյի փակվելուց հետո ոստիկանության աշխատակիցը փորձել է դուրս հանել ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդին: Վերջինս ակտիվ դիմադրություն է ցույց տվել եւ կծել ոստիկանի աջ ձեռքի մատը»,-ասել են ոստիկանությունում:

Քննչական մարմիններն արդեն քրեական գործ են հարուցել երիտասարդի նկատմամբ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» հոդվածի հատկանիշներով: