Հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով հայ ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման դեպքերը:
«Ի պատիվ մեր բանակի՝ մենք պետք է նշենք, որ մեր Զինված ուժերը շարունակում են հաղթանակների ավանդույթը՝ ոչ միայն պատասխանելով հակառակորդին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելով», - ընդգծեց խորհրդարանի նախագահը: Ցավոք, դիվերսիոն գործողությունների դիմադրության ժամանակ հայ զինվորներ եւ սպաներ ընկան հերոսի մահով, միաժամանակ նշեց Սահակյանը, հայտնում է NEWS.am խորհրդարանական թղթակիցը:





























