Ինչպես հայաստանը, այնպես էլ Ուկրաինան, շահագրգռված են տնտեսական կոպերի խորացմամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Նրա խոսքով՝ ներկայումս կողմերը ուշադրությունը սեւեռել են տնտեսական կապերի զարգացման վրա, եւ այդ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:
«2013-ին երկկող ապրանքաշրջանառությունը կազմել է 223 մլն դոլար, ինչը քիչ չէ: Իհարկե, կապված որոշակի իրադարձությունների հետ այն մի փոքր կրճատվել է, բայց կողմերը շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ եւ համապատասխան ջաքեր են գործադրում»,-ասել է Կուխտան:
Դեսպանն ընդգծել է, որ թեեւ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, իսկ Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
«Ուկրաինան ամբողջությամբ հասկանում է Հայաստանի ընտրությունը եւ հարգում այդ իրավունքը»,-հայտարարել է Կուխտան:





























