Հայաստանում պետական կառավարման ճգնաժամ է հասունացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին ԱԺ նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հիշեցրել է, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը համապատասխան բանաձեւի նախագիծը քննարկման էին ներկայացրել դեռեւս հոկտեմբերի 20-ին, բայց հարքը քննարկման է դրվել միայն նոյեմբերին: Այդ օրը համընկավ Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ ուղղաթիռի խոցման հետ:
«Բնականաբար, քննարկումն այդ պայմաններում անհնար էր իրականացնել: Արդյունքում քննարկումը հնարավոր եղավ իրականացնել միայն դեկտեմբերին»,-ընդգծել է Զուրաբյանը՝ հավելելով, որ պետական կառավարման ճգնաժամը խորացել է եւ բնորոշվում է անկայունությամբ ինչպես ֆինանսական համակարգում, այնպես էլ Կառավարության վարքում: