Հայաստանի խորհրդարանի նիստի առաջին իսկ օրը արտահերթ ընդմիջում է հայտարարվել։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի պահանջով 20 րոպե ընդմիջում է հայտարարվել։

«Իշխանական խմբակցությունը չի ցանկանում քննարկել պետական կառավարման ճգնաժամի մասին բանաձեւը։ Նշանակում է, դուք պարզապես վախենում եք հարցերը արդար եւ բաց քննարկել։ Չեք ցանկանում գնալ երկխոսության, չէ՞ որ մենք պատրաստ ենք օգնել ձեզ՝ միասին լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները»,- հավելել է Զուրաբյանը։

Դրան ի պատասխան՝ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ոչնչից աղմուկ բարձրացնելու փորձերն իմաստ չունեն։

«Ես ընդմիջում եմ հայտարարում։ Երեւում է՝ դուք պարզապես ցանկանում եք հանգստանալ։ Դե ինչ, 20 րոպե ընդմիջում՝ ՀԱԿ խմբակցության հանգստի համար»,- հայտարարեց Սահակյանը։