Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը կրկին չցանկացան ընդգրկվել խորհրդարանի հաշվիչ հաձնաժողովի կազմում: ԱԺ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները («Բարգավաճ Հայաստան» Հայ Ազգային Կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր») հայտարարեցին, որ ձայների հարաբերակցությունը հաձնաժողովում իրենց համար բացարձակապես անընդունելի է, հայտնում է NEWS am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ նախկինում հաշվիչ հանձնաժողովում ներառված էր 11 անդամ, ընդ որում խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունը (ՀՀԿ-ն) հանձնաժողովում մեծամասնություն չուներ (5 ներկայացուցիչ 11-ից): ԲՀԿ-ն ուներ երկու ներկայացուցիչ, մնացած կուսակցությունները՝ մեկական:

2014 թ. գարնանը ՀՀԿ-ի ներկայացվածությունը հանձնաժողովում ավելացել էր՝ հասնելով 11-ի, ինչի շնորհիվ ՀՀԿ-ն մեծամասնություն էր կազմել հանձնաժողովում:

«Մենք չենք կարող լինել դիտորդի դերում: Եթե դուք ցանկանում եք միանձնյա ընդունել բոլոր որոշումները, իսկ մեզ դիտորդի դեր հատկացնել, ապա, վստահ եղեք, մենք մերժում ենք նման մոտեցումը», - հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: