Նախնական տվյալների համաձայն՝ 2015թ. հունվարին «Գազպրոմ»-ը հեռավոր արտասահման է արտահանել 11.1 մլրդ խմ գազ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովին։

2014թ. հունվարին «Գազպրոմ»-ը,  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, մեծացրել է Եվրոպա արտահանվող գազի ծավալները 15.6 տոկոսով՝ հասցնելով մինչեւ 14.748 մլրդ խորանարդ մետրի։ Մերձավոր արտասահման  «Գազպրոմ»-ը այդ ժամանակահատվածում մատակարարել է 5.486 մլրդ խմ գազ, ինչը 0.5 տոկոսով քիչ է 2013թ. հետ համեմատ։