Իշխանական կուսակցությունը փորձում է խնդիրներ լուծել եւ շոուներ չի ցուցադրում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ Կառավարությունը երբեք չի հրաժարվել եւ չի հրաժարվում որեւէ մեկի հետ խնդիրներ քննարկել: Երկխոսությունից հրաժարվելու վեարբերյալ մեղադրանքները անհիմն են: «Մենք պատրաստ ենք «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ քննարկել ոչ միայն ձեր, այլ նաեւ մասնավոր հատվածի առաջարկությունները», - հայտարարեց Շարմազանովը՝ դիմելով ոչ իշխանական ուժերին:

«Պարզապես մեր նպատակը խնդիրներ լուծելն է, ոչ թե շուո սարքերը: Եւ եռյակը, եւ քառյակը՝ չգիտեմ, եռյակ եք, թե քառյակ, կարող եք միավորել ձեր բոլոր առաջարկությունները: Իսկ որ քննարկումներ կլինեն, դա փաստ է», - եզրափակեց Շարմազանովը: