ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հմայել էր Մերլին Մոնրոյին եւ ավելի քան 50 հոլիվուդյան դերասանուհիների, հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով «Սիրային եռանկյունի. Ռոնալդ Ռեյգան, Ջեյն Վայման եւ Նենսի Դեւիս» ինքնակենսագրական գիրքը։
Գիրքը լույս կտեսնի փետրվարի 14-ին։
Կենսագրության մեջ նշվում է, որ իր դերասանական կարիերայի ընթացքում Ռեյգանը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ավելի քան 50 հոլիվուդյան դերասանուհիների հետ, որոնց թվում՝ Մերլին Մոնրոյի, Դորիս Դեյի, Ջոան Բլոնդելլի եւ Լանա Թյորների հետ, գրում է Gazeta-ն։
Գրքի հեղինակ Դարվին Փորթերը նշել է, որ Ռեյգանի մասին գրեթե բոլոր աղջիկները դրական հուշեր ունեն։ Նրանց կարծիքով՝ Ռեյգանը լավ տղա է եղել։





























