Ադրբեջանում որոշել են զորքերի բոլոր տեսակների մասնակցությամբ ԶՈՒ-ի լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական վարժանքներ իրականացնել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, զինավարժությունները կղեկավարի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Զինավարժություններին մասնակցում են 15 հազար զինվոր, 300 միավոր ծանր տեխնիկա եւ 200 հրթիռային ու հրետանային համակարգեր: