Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:
Ողջունելով ԱԶԲ ներկայացուցիչներին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Կլաուս Գերհաուզերն էլ իր հերթին նշեց, որ ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքներում արձանագրվել է առաջընթաց:
Գագիկ Բեգլարյանը, խոսելով ծրագրի կարեւորության մասին, մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին պետք է կառուցվի բարձր որակով, ցանկացած թերացում անընդունելի է։
Առաջիկայում կկայանա եռակողմ հանդիպում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, Ասիական զարգացման բանկի եւ ծրագրի կապալառուի՝ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների միջեւ, որի ընթացքում կքննարկվեն ճանապարհի կառուցման հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր:





























