Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Պյայվի Ռյասյանենը վթարի է ենթարկվել, հաղորդում է Yle-ն:
Նախարարի ավտոմեքենան Վիրոլահտի շրջանում բախվել է մեկ այլ մեքենային, երբ Ռյասյանենը մեկնելիս է եղել «Վաալիմաա» հսկիչ-անցագրային կետ՝ մաքսատան աշխատանքների հետ ծանոթանալու:
Ներկայումս նախարարը գտնվում է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում, բժիշկները նրա վիճակը ոչ ծայրահեղ են գնահատում, հայտնում է Gazeta-ն:



























