Թուրքական Zaman թերթը հաղորդել է, որ երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի  Չանկայա շրջանում նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի թիկնազորի ճանապարհին երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործարկվել:

Ռումբերը պայթել են Էրդողանի թիկնազորի՝ թաղամասերի տներից մեկի բակով անցնելուց կես ժամ առաջ եւ 15 րոպե հետո, գրում է թերթը:

Փորձագետների կարծիքով, պայթուցիկ սարքերի հզորությունը մեծ վտանգ չի ներկայացրել: Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ: Դեռեւս հայտնի չէ՝ միջադեպը Էրդողանի դեմ մահափո՞րձ էր, թե՞ ոչ:

Անկարայի իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հաստատում դեռեւս չի ստացվել: