Հայաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի ձերբակալման կապակցությամբ։

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեջ։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, թե Հակոբ Հակոբյանին ձերբակալելու որոշում է կայացրել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինը:Նրան բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները եւ տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: