Ընդդիմությունը պետք է հետեւողական լինի իր պահանջներում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողներին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով շրջանառության հարկի վերաբերյալ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի պահանջները:
«Հարցեր միայն ընդդիմության մոտ չի առաջանում, այլ նաեւ փոփոխությունների մեջ շահագրգիռ անձանց: Իսկ ընդդիմությունից հետեւողական քայլեր ես չեմ տեսել: Չի կարելի 10 օր պայքարել, այնուհետեւ նահանջել, եւ հետո, երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, կրկին փորձել առաջնորդ դառնալ», - հայտարրաեց Սահակյանը:
Նա հավելեց, որ մոտակա օրերս իշխանությունն ու ընդդիմությունը քննարկումներ կանցկացնեն՝ ոսկե միջին գտելու նպատակով: «Մենք կփորձենք շատ արագ որոշում կայացնել՝ մոտակա մեկ ամսվա ընթացքում կամ մինչեւ հաջորդ ամսվա խորհրդի քառօրյա նիստը», - հայտարարել է Սահակյանը:
Ըստ օրենքի՝ հարկ վճարողների (փոքր բիզնես) պարտադիր փաստաթղթավորման գործարքների վերաբերյալ պահանջները կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ հարկ վճարող են համարում տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 122 հազար դրամ) շրջանառությամբ ձեռնարկությունները:
Կառավարությունում հանդիպման ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկել են դիտարկել օրենքի հին եւ նոր խմբագրումների ընտրության հնարավորությունը (հինը ենթադրում է շրջանառության 3,5%-անոց հարկ՝ ազատ փաստաթղթաշրջանառությամբ, նորը՝ 1%)





























