Թուրքիայի Կայսերի նահանգում մայրն իր 15-օրական երեխային թողել է անմարդաբնակ վայրում եւ հեռացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Կայսերիի Քոջասանի շրջանում ոստիկանները սեւ պոլիեթիլենե պարկում մահացած նորածնի դի են հայտնաբերել։
Ոստիկանները դին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հայտնի է դարձել, որ 15-օրական երեխայի մարմնի մեծ մասը կերել են միջատները։
Ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում երեխային մահվան դատապարտած մորը հայտնաբերելու համար։





























