Սպիտակ տունը փետրվարի 2-ին ներկայացրել է ԱՄՆ դաշնային բյուջեն, որը կազմում է 585 մլրդ դոլար՝ 2016 ֆինանսական տարվա համար: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կայքից:

Փաստաթուղթը կոչվում է «Տնտեսությունը 21-րդ դարի միջին դասի համար»: Դրա համաձայն, ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 789 մլն դոլար հատկացնել՝ 2016 թվականին Եվրոպայում ռազմական ներկայությունն ապահովելու համար:

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ մտադիր է բարձրացնել իր եվրոպական ռազմական գործողությունների մակարդակը, որպեսզի պատասխանի ռուսական կողմի սպառնալիքներին:

Հարկ է նաեւ հավելել, որ դաշնային բյուջեի նախագծի համաձայն, Պենտագոնի եւ Էներգետիկայի նախարարության ռազմական ծրագրերի համար, որոնք պատասխանատու են միջուկային սպառազինությունների պահպանության եւ արդյունավետության համար, առաջարկվում է 534 մլրդ դոլար: