«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտոնանկության պատճառը նրա ղեկավարած ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԿՀ-ի պետն ասած, որ նման բան չկա:

Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականինՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները: Նշված ՔԿՀ պետի պաշտոնակատար էր նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Ավելի ուշ Խաչատրյանը վերադարձավ իր պաշտոնին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում