Փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի փետրվարի 4-ից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սոցիալական ապահավության պետական ծառայության մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից սկսվել են 2015 թվականի հունվար ամսվա ընտանեկան, սոցիալական նպաստների, հրատապ օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները:





























