Հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ Երեւանում կայանալու է երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար, որը կրելու է հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մրցումները տեղի են ունենալու «Միկա» մարզահամալիրում` հուլիսի 17-ին եւ 18-ին, գոտեմարտերի սկիզբը ժամը 10:00-ին, եզրափակիչներն ու պարգեւատրումները` ժամը 18:00-ին:
Հանդիսավոր բացման արարողությունը կկայանա հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին:
Մուտքն ազատ է:




























