Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բավարարել օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի (հանրությանը ավելի շատ հայտնի է «Կարգին հաղորդումից»): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Մելոյանը:
ԱՄեն ինչ սկսվել էր դերասանի՝ «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառումից, որտեղ նա նշել էր, թե «ահա այն բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ, ով չի հավատում, որ նրա վրա քրեական գործ է հարուցված եղել, թող գրի և ես ցույց կտամ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները չորս անգամ կարճել են, ահա այն ֆաշիստը, որը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց, ոչ մայրիկիցս ոչ ինձանից, և ոչ էլ մեր ընտանիքից»:
Դրանից հետո բժիշկը վիրավորանքի եւ զրպարտության հիմքով դիմել էր դատարան՝ պահանջելով Աշոտ Մելոյանից հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ 3 մլն դրամ:«Դատարանում չկարողացան ապացուցել, որ ես զրպարտել եմ, հայցը ամբողջությամբ մերժեց: Վերաքննիչը եւս բողոքը չընդունեց, որովհետեւ ժամկետ էին բաց թողել»,-ասաց դերասանը:





























