«Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում սպանել են ութ ամիս առաջ առեւանգված Փոլ Յակուբ անունով քրիստոնյա հոգեւորականին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Վասաթ» գործակալությանը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքում, որը երկար ժամանակ է՝ գտնվում է արմատականների հսկողության տակ։ Յակուբի մասին երկար ժամանակ տեղեկություններ չէին հաղորդվում։
2014թ. օգոստոսից ի վեր՝ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան օդային հարվածներ է հասցնում Իրաքում եւ Սիրիայում Իսլամական պետության դիրքերին։ Օդային հարձակումներին մասնակցում են ինչպես Արեւմուտքի երկրները, այնպես էլ Սաուդյան Արաբիան, Միավորված Արաբական էմիրությունները, Հորդանանն ու Բահրեյնը։ Սակայն առայժմ դաշնակիցները մեծ դժվարությամբ են զսպում ծայրահեղականների ճնշումը։





























