Բելգիական «Le Vif» ամսագիրը հունվարի 30-ին հարցազրույց է տպագրել Լյուվենի կաթոլիկ համալսարանի նախկին ռեկտոր, արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Բեռնար Քուլիեի հետ, որտեղ վերջինս խոսում է Հայոց ցեղասպանության մասին:
Բեռնար Քուլիեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, անդրադառնալով միջազգային ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:





























