Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կինը՝ Մակա Չիչուան իրեն լավ է զգում: Այդ մասին նախագահը գրել է իր Facebook-ի էջում:
Մարգվելաշվիլին փետրվարի 2-ին երկրորդ անգամ հայր է դարձել, տղային անվանել են պապիկի պատվին՝ Թեյմուրազ: Վրաստանի առաջին տիկնոջը կեսարյան հատում են արել: Նորածինը կշռում է 3,6 կգ, հասակը 51 սանտիմետր է:
«Բոլորին շնորհակալ եմ շնորհավորանքների համար, Մական եւ Թեմոն իրենց լավ են զգում», - «Վրաստանի նորությունները» մեջբերում է նախագահի խոսքերը:
Նորածին Թեյմուրազը ամուսնական զույգի առաջին ընդհանուր երեխան է: Նախագահն ունի նաեւ մեկ չափահաս դուստր:





























