Օրենսդրական բարեփոխումների համար, առաջին հերթին, անհրաժեշտ է քաղաքական կամք: Այդ մասին փետրվարի 2-ին, խորհրդարանում փոքր եւ միջին բիզնեսի շրջանում մեծ հնչեղություն առաջացրած «Շրջանառության մասին հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, որ տնտեսական հարցերի լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Այդ ժամանակ մարդիկ աստիճանաբար կսկսեն վստահել եւ հարկային ծառայությանը, եւ Ոստիկանությանը եւ մյուսներին: Իսկ հիմա ինչ նախաձեռնություն էլ պետությունը առաջարկի, մարդիկ կսկսեն զգուշանալ, քանի որ գիտեն՝ գործնականում ինչպես է ամեն ինչ խեղաթյուրել: «Պետք է բոլորին համոզել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Ընդ որում խոսքով չէ, այլ գործով: Պերճախոս օրինակը ԱՄՆ-ն է. վերջերս Ջո Բայդենին տուգանել են 50 դոլարով, որովհետեւ նա իր տան դիմացի ձյունը չի մաքրել: Իհարկե այնտեղ կարծում են, որ Ոստիկանությունը պաշտպանում է օրենքը, եւ ոչինչ ավելի, իսկ հարկային ծառայությունը՝ հարկեր է հավաքում եւ ոչինչ ավելի», - ասել է Պողոսյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարին տուգանել են տան դիմացի ձյունը չմաքրելու համար





























