Հունվարի 15-ին Բելգիայում ահաբեկչական վտանգի նախավերջին՝ երրորդ մակարդակի հաստատումից 20 օր անց երկրի մայրաքաղաքում արձանագրվել է ավելի քան 10 կեղծ ահազանգ պայթուցիկների մասին: Ինչպես հայտնում է РТБФ ալիքը, դրանցից յուրաքանչյուրն ուղեկցվել է մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հազար մարդկանց տարհանմամբ:
Այսպես, միայն փետրվարի 2-ին Բրյուսելում «պայթուցիկներ» են փնտրել ավելի քան երեք վայրում՝ Բրյուսել-Անտվերպեն մայրուղու վրա, ինչի հետեւանքով այս մեծ քաղաքների միջեւ հաղորդակցումը կաթվածահար է եղել, Եվրոխորհրդարանի շենքում, ինչը հանգեցրեց մի քանի հարյուր մարդկանց տարհանման, ինչպես նաւեւ մայրաքաղաքի կենտրոնի բնակելի շենքերից մեկում, որտեղ նույնպես տարհանում է իրականացվել, հաղորդում է ТАСС-ը:
«Անուղղակի ֆինանսական կորուստներն այս կեղծ զանգերից սկսում են անմիջական ազդեցություն ունենալ քաղաքի տնտեսության վրա՝ չհաշված ամեն այդպիսի զանգից հետո անցկացվող ոստիկանական գործողությունների վրա ծախսած գումարները», - հայտնում է բրյուսելյան կոմունայի բուրգոմիստր Էթթերբեկ Վինսենթ դե Վոլֆը:
Ոստիկանությունում նշում են նաեւ, որ կեղծ զանգերի մեծ մասը կատակ չի հանդիսանում, այլ ընդամենը զգոն քաղաքացիների ձգտում է իրավապահներին հայտնել տարօրինակ տուփերի, ավտոմեքենաների կամ մարդաշատ վայրերում թողած պայուսակների մասին:



























