Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձերբակալության մասին ինձ հայտնի է այնքան, որքան յուրաքանչյուրին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ դա զարմանալի չէ:

«Ֆինանսների նախարարությունում ամեն մեկն իր գործառույթներն ունի, եւ բոլորը չեն կարող ամեն բան իմանալ: Ես, ինչպես տեսնում եք, զբաղվում եմ հարկային օրոնսդրությամբ եւ դրա բարեփոխումների նախագծերով: Ընդհանուր առմամբ, ես միայն կարող եմ ասել, որ հարկերից 9a8amtw8en խուսափելն անթույլատրելի է, բայց մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել»,-հայտարարել է Միրումյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում: Նախկին պատգամավորը կասկածվում է հարկային պարտավորությունների չկատարելու մեջ: