Ուկրաինայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել մարտի 1-ից արգելել ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր ներքին անձնագրերով եւ ՌԴ քաղացիության հետ առնչություն ոնենալը մատնանշող ծննդյան վկայականներով (14 տարին չլրացած անձանց համար): Ուկրաինայի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է այսօր կառավարության կայքում: Փաստաթուղթը ստորագրված է երկրի վարչապետ Արսենիյ Յացենյուկի կողմից:
Այսպիսով, մարտի 1-ից Ռուսաստանցիները կկարողանան մուտք գործել Ուկրաինա միայն արտաքին անձնագրի միջոցով: Բացի այդ, վավերական կհամարվեն նաեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերը, ինչպես նաեւ ծովայինի անձնագիրը (ծովայինի անձը հաստատող փաստաթուղթ), մուտքի կամ ՌԴ վերադառնալու վկայականը, ինչպես նաեւ օդանավերի անձնակազմի անդամների վկայականները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























