ՌԴ եւ Վրաստանի ավիաիշխանությունները համաձայնության են եկել մինչեւ 2015թվականի փետրվարի 17-ը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա շաբաթական տասնութ չվերթ անցկացնել, ինչպես ռուսական, այնպես էլ վրացական ավիաընկերությունների միջոցով: Չվերթների հաճախականության մասին տեխնիկական կոնսուլտացիաները դեռ շարունակվում են, հայտնել է ՌԻԱ Նովոստիին Վրաստանի քաղավիացիայի պետ Գուրամ Ջալագոնիան:

«Առայժմ մենք պայմանավորվել ենք իրականացնել մինչեւ տասնութ չվերթ ռուսաստանյան եւ վրացական ավիաընկերությունների համար մինչեւ փետրվարի 17-ը: Այժմ շարունակվում են տեխնիկական կոնսուլտացիաները ռուսաստանյան գործընկերների հետ՝ հեռախոսի եւ փոստի միջոցով», - հայտնել է Ջալագոնիան:

Ավելի վաղ կողմերը համաձայնության են եկել տասնութ չվերթ իրականացրել: Այս որոշումը ուժի մեջ էր մինչեւ հունվարի 31-ը: Հունվարի վերջին ռուսաստանյան ավիաիշխանությունները տեխնիկական կոնսուլտացիա են իրականացրել Թբիլիսիի իրենց գործընկերների հետ, սակայն բանակցությունները որեւէ արդյունք չեն արձանագրել: