Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները բարձրահարկ շենքի պատուհանից դուրս են նետել մի տղամարդու, որին մեղադրում են նույնասեռականության մեջ, գրում է

Միջադեպը տեղի է ունեցել Թել-Աբյադ քաղաքում։ Երկու գրոհային կապել են տղամարդու աչքերը եւ վայր նետել շինության տանիքից։ Վայր ընկնելուց հետո տղամարդը դեռեւս կենդանության նշաններ է ցույց տվել, սակայն գրոհայինները սկսել են քարկոծել նրան։ Ստացած վերքերից տղամարդը մահացել է։