«Շրջանառության հարկի մասին» ներկա օրենքի պարագայում վերանում է փոքր եւ միջին բիզնեսի ապրանքի մնացորդը մշտապես ստուգելու անհրաժեշտությունը։
Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Նրա խոսքով, եթե ողջ առեւտուրը պետք է մանրամասն փաստաթղթավորվի, ապա դրա անհրաժեշտությունն ուղակի վերանում է։ Պետք է ընդամենը մեկ անգամ ներկայացնել ապրանքները, որոնք ձեռք են բերվել նախքան նոր օրենքի ուժի մեջ մտնելը։
Ֆինանսների նախարարի հրամանով՝ ապրանքների ցուցակագրման ձեւերը հնարավորինս հեշտացվել են, իսկ փոքր եւ միջին բիզնես ունեցողներն այդ մասին մանրամասն տեղեկացվել են։ Այլ հարց է ապրանքի արտահանման գործարքների փաստաթղթավորումը,որը կարգավորվել է Կառավարության որոշմամբ։
Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 1-ից շրջանառության հարկը նվազեցվել է 3.5 –ից 1 տոկոսի, սակայն խստացվել են հաշիվ ֆակտուրաների եւ հաշվիչ դրամարկղային կտրոնների առկայության պահանջները։ Շրջանառության հարկ վճարողները տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար (122 հազար դոլար)շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են։ Ներկայումս առաջակ կա հետաձգել պարտադիր փաստաթղթավորումը մինչեւ հուլիսի 1-ը։





























