Իշխանություններին թվում է, որ անթաքույց բռնությամբ նրանք կարող են հասարակությանը փաթաթել իրենց կամքը։ Սակայն այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին, հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Ժամանակին, 2008թ. մարտի 1-ին իշխանությունները արյան մեջ հեղեղեցին ժողովրդական զանգվածների շարժումը։ Դրանից հետո ավտորիտար ռեժիմը հավատաց, որ կարող է հարցերը լուծել ուժային ճնշման միջոցով։ Քաղաքական լուծումների որոնումների փոխարեն իշխանությունները որոշեցին այլ ճանապարհով գնալ։ Սակայն դա նրան չհաջողվեց։ Բռնությունն ու ֆիզիկական դատաստանները վերածվում են շղթայի. Մանվել Եղիազարյան, Սուրիկ Սարգսյան, Արամ Մանուկյան, Աշոտ Փիլիպոսյան։ Իսկ այսօր «Հիմնադիր խորհրդարանը»։ Սակայն սա իշխանության համար անդունդ ճանապարհ է։ Եթե իհարկե, նա ունակ է նկատել եւ հասկանալ», - ասել է Զուրաբյանը։
Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երևանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:
«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու:





























