Թուրքիայում ուժեղ քամի եւ ջրհեղեղ առաջացրած փոթորկի զոհ են դարձել ամենաքիչը ութ հոգի, հաղորդում է Reuters-ը:

Տեղեկությունների համաձայն՝ «Լոդոս» անունով հայտնի փոթորկի ազդեցության տակ են հայտնվել երկրի միանգամից մի քանի շրջան: Փրկարական գործողություններին մասնակցում են ռազմական ուղղաթիռները, հաղորդում է Gazeta-ն:

Իշխանությունների փոխանցմամբ՝ չորս հոգի զոհվել են տան փլուզման արդյունքում: Մի տղամարդ մահացել վերամբարձ կռունկի՝ տաքսու վրա ընկնելու պատճառով: Զոհվել է նաեւ երեք երեխա, որոնք թունավորվել են գազից, քանի որ քամու պատճառով վնասվել է տան ծխնելույզը: