Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մեծամորի բաժին է ներկայացել 25-ամյա Արթուր Տ.-ն, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Տ.-ն ներկայացրել է նաեւ հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը` դատարկ պահունակով:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Արթուր Տ.-ն ձերբակալվել է: