Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով եւ ֆինանսավորմամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է: Այս տեղեկությունը NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին «Մոսկվա» կինոթատրոնից:
Մեզ փոխանցեցին, որ ֆիլմի պրեմիերան հետաձգվել է, հայտնի չէ՝ այն երբ կկայանա:
Նշենք, որ ֆիլմի շնորհանդեսը պետք է կայանար փետրվարի 10-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի տեւողությունը 1 ժ. 45 րոպե է: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ հայտնի դերասաններ՝ Լուիզա Ղամբարյան, Արտաշես Ալեքսանյանը եւ այլն: Մեծ էկրան բարձրանալուց առաջ եղել է փակ դիտում, ինչից հետո սոցիալական ցանցերում ֆիլմը բուռն քննարկումների եւ քննադատությունների է արժանացել:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեջ։





























