Յունիբանկում մեկնարկում է նվերների մեծ խաղարկություն, որին կմասնակցեն 91 եւ ավելի օր ժամկետով ավանդ ունեցող մեր բոլոր ավանդատուները: Յուրաքանչյուր ամիս` մինչեւ 31.03.15թ. ներառյալ, ավանդատուները հնարավորություն կունենան շահելու 5 հատ iPhone 6 հեռախոս եւ 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները կորոշվեն էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:
Մրցանակային հիմնադրամը
• յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում 91 եւ ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջեւ, անկախ ավանդի արժույթից, խաղարկվելու է 5 հատ iPhone 6 հեռախոս
• յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում ՀՀ դրամով 91 եւ ավելի օր ժամկետով ավանդ ներդրած ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջեւ խաղարկվելու է մեկ հատ 48’’ անկյունաչափի հեռուստացույց
Մասնակիցը չի կարող խաղարկությունների ընթացքում ստանալ մեկից ավել մրցանակ:
Առաջին խաղարկությունը կանցկացվի 2015թ. փետրվարի 6-ին: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կանցկացվի բանկի գլխամասային գրասենյակում` մինչեւ հաջորդող ամսվա 15-ը:
Ավանդներ կարելի է ձեւակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում: Մինչեւ 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչեւ 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 եւ ավելի օրվա համար ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Ավանդի պայմանները բավականին պարզ են եւ միտված են հաճախորդների կողմից` առավելագույնս շահավետ կուտակելու եւ պահպանելու իրենց խնայողությունները: Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաեւ կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:
Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձեւակերպել Յունիբանկի "Շահավետ+" ավանդը, որով սահմանված է մինչեւ 8% տարեկան տոկոսադրույք 91 եւ ավելի օր ժամկետի համար:
2014թ.-ի վերջի դրությամբ Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 80 մլրդ դրամ:





























