Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա սկզբին, հաղորդում է Reuters-ը:

«Եթե ամեն ինչ գնա ըստ մեր պլանի, հաջորդ տարվա սկզբին տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները»,-հայտարարել է վարչապետը, հաղորդում է  Gazeta-ն:

Թաիլանդի արքայական բանակի հրամանատար Չան-Օչան 2014-ի մայիսի 22-ին գլխավորել է երկրում ռազմական հեղաշրջումը: