Թայվանում կործանված ինքնաթիռի օդաչուն վթարից քիչ առաջ հաղորդել է շարժիչի խափանման մասին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թայվանի քաղավիացիայի վարչությանը։

Վարչությունում նշել են, որ անսարքության հայտնաբերումից հետո օդաչուն աղետի ազդանշան է ուղարկել։

Ավելի վաղ փրկարարները հայտնաբերել էին օդանավի «սեւ արկղերը»։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ TransAsia Airways ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 23 մարդ։

Թայբեյ – Քինմեն չվերթն իրականացնող օդանավում եղել է 58 մարդ, որոնց թվում՝ Չինաստանի 31 քաղաքացի։

Տեսախցիկները ֆիքսել են ինքնաթիռի կործանումը։