ՌԴ կառավարության կարգադրությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ավելի քան 5 մլն դոլար է հատկացվել՝ 2015-2019 թ.թ. Հայաստանում «Համալիր աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության բարձրացում» ծրագիրն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից:
Նախագծով նախատեսվում է համալիր միջոցառումներ իրականացնել՝ ուղղված Տավուշի մարզի հավասարակշռված զարգացման ապահովմանը, գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների բարձրացմանը, աղքատության կրճատմանը եւ բնակչության կենսամակարդակի բարելավման: Նախագծերի շահառուների թիվը 62 հազար մարդ է։
Այս նախագծի ֆինանսավորումն ու փորձագիտական-տեխնիկական աջակցությունը կդառնա ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակների միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ձեռքբերումների ուղղությամբ մեր երկրի ներդրումը։ Ծրագիրը կծառայի նաեւ Հայաստանի հետ մեր երկրի ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը:




























