Միացյալ Նահանգները հույժ կարեւորություն են տալիս Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նա հիշեցրել է, որ  2014-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Պետքարտուղար Քերրին հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ բացառիկ դրական բանակցություններ անց կացրել՝ քննարկելով իրենց հետ, թե ինչպես տարածաշրջան վերադարձնել խաղաղությունն ու բարգավաճումը: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը մեր շահերից է բխում եւ մենք նախատեսում ենք աշխատել բոլոր կողմերի հետ:

«Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը խաղաղ կարգավորվի, ինչը հնարավոր կլինի, եթե նախագահները հաղթահարեն իրենց տարաձայնությունները: Մենք էլ պատրաստ ենք այդ հարցում իրենց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- նշել է նա: