ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի անկումը չի ազդի գյուղնախարարության կողմից ֆերմերներին աջակցության ծավալների վրա։ Այդ մասին խորհրդարանում փետրվարի 4-ին հայտարարել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը։
Քանի որ ֆերմերներին սուբսիդավորվա գնով տրվող ապրանքները հիմնականում ներկրված են (դիզվառելիք, սերմեր, պարարտանյութեր), դրանց ինքնարժեքը դրամական արտահայտությամբ չի կարող չաճել։ Բայց այդ ծախսերը պետությունն ամբողջությամբ կվերցնի իր վրա։ «Նշված ապրանքները ֆերմերներին կտրվի նույն գնով, ինչ 2014թ., իսկ դրանք առաքումը կապահովվի մինչեւ գարնանային դաշտային աշխատանքների սկիզբը»,- ասել է նախարարը։





























