Զիմբաբվեի 90-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայրենակիցների առջեւ ելույթի ժամանակ ընկել է սանդուղքից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Աֆրիկայի ամենատարեց առաջնորդը ժողովրդի առջեւ ելույթ է ունեցել Հարարե օդանավակայանում, Էթովպիա կատարած այցից հետո, որտեղ նա նշանակվել է Աֆրիկյան միության նախագահ:
1987 թվականից Զիմբաբվեն ղեկավարող 90-ամյա Մուգաբեն մայրցամաքային միության ղեկավար է նշանակվել հունվարի վերջին: Հիշեցնենք, որ 2004 թվականից Եվրոպայում նրա դեմ պատժամիջոցներ են գործում:



























